Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ «Սպեցնազը» մնացել է ծուղակում։
Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ։
Հայկական կողմը կորուստներ չունի»,- տեղեկացրել է ՊՆ խոսնակը: