Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իրավիճակն առաջնագծում:

Նշվում է, որ առաջնագծում տրամադրությունը բարձր է, անձնակազմը իր առջեւ դրված խնդիրները կատարում է գերազանց մակարդակով՝ հակառակորդին պատճառելով ահռելի վնասներ:

Զինծառայողներից մեկը նշում է. «Այս պահին ամբողջ առաջնագծով մեկ մարտական գործողություններ են ընթանում, բոլորն իրենց խնդրին տեղեկացված են, մարտական խնդիրը առաջնագիծը պահելն է եւ ոչ մի քայլ հետ սկզբունքով: Ամենակարեւորը համարում եմ այն, որ չունենք ոչ մի ընկճված զինվոր, դուխից ընկած զինվոր: Տղերքը պատրաստ են մինչեւ վերջին շունչը կռվելու:

Ստորաբաժանումն իր խնդիրը կատարում է գերազանց: Ասեմ ավելին՝ ես այդքան չէի սպասում, որքան կատարում է իմ ենթակա ստորաբաժանումը: Հակառակորդի բոլոր նշանակետերը խոցում ենք գերազանց: Անձնակազմի տրամադրությունը գեր գերազանց մակարդակի վրա է»:

«Նախդ խթող ենք, խնդիր չունենք»,-ասաց արցախցի զինծառայողներից մեկը: