Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով այսօր նահատակվածների թվում է նաև բասկետբոլիստ Հայկ Սահակյանը: Այս մասին հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան Հայկ Սահակյանը։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Հայկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,-ասված է հայտարարությունում։