Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 08.10.20-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:
Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։
Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։
Suggestions
Most popular
Today
For week
For Month