Արցախա-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայող Սերյոժա Խաչատրյանի համագյուղացի Հայկուհի Սահակյանն իր ցավն է հայտնել հերոսի անժամանակ մահվան կապակցությամբ: «Բուժականն այսօր լուռ է... Բուժականն այսօր հողին հանձնեց ՀԵՐՈՍ.... հպարտ ենք, բայց տխուր... ցավը չի մեղմվի, քանզի կորուստը մեծ է ու անդառնալի։ Այլեւս ուժ չկա... Մի փոքրիկ տան լույսն այսօր երկնքում լույս դարձավ... ո՞նց առնենք վրեժդ, ո՞ւմ արյամբ քո արյան գինը ստանանք... սիրտս ճմլվեց, քանզի դու այլեւս չկաս, մայրդ քեզ էլ չի գրկելու, որքան էլ սիրտը կարոտից գոռա, ձայնդ կզնգա ականջներում, բայց նորից չի լսի այն։


Բուժականն այսօր, ինչպես տարիներ առաջ, Հայրենիքի Հպարտ Հերոս հողին հանձնեց.... բոլորը լուռ, արցունքով, տխուր ու ցավով լցված են այսօր... մենք կապրենք, մենք հեչ. Քո կյանքը կիսատ մնաց, դու չապրեցիր, որ մենք ապրենք... քո սերը սրտումդ մնաց, քո նպատակներն անկատար մնացին....


Բուժականն այսօր Հերոսի Հերոս Մայր ունի, բայց նա որդուն է ուզում, հերոս չի ուզում...
Բուժականն այսօր ոռնում է ցավից, իսկ դու լուռ ես... հոգիդ գրկում է մորդ, քանզի չհասցրեցիր ասել, որ կարոտել ես....


Վե՚ր կաց, տես ընկերներդ են եկել, ախր դեռ որքան օրեր պիտի լցնեիք իրարով...
Վե՚ր կաց, տես քույրերդ են լալիս, ախր քեզ էին սպասում, ոնց ճնշեն ցավը....
Պատերազմը կվերջանա, իսկ դու չկաս...
Կիսատ մնաց. կյանքդ, ժպիտդ, դու...
Սերյոժա Խաչատրյան (2001-2020) Բուժականի նահատակ հերոս»,- «Ֆեյսբուք»-ում գրել է Սերյոժա Խաչատրյանի համագյուղացին: