Անցած մի քանի ժամվա ընթացքում, Արցախում ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է Սուլթան Մուրադ ջոկատի 95-րդ կորպուսի գլխավոր հրամանատար Մուրատ Օմարին: Այս մասին, լիբանանահայ լրագրող Սագո Արեանին հղում անելով, տեղեկացնում է infoteka24.ru-ն:

Ավելի վաղ Արցախում սպանվել էր նաեւ «Ֆիրկաթ ալ-Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատար Ադել ալ-Շահիրը:

Այսպիսով, Արցախի զինված ուժերին հաջողվել է «գլխատել» Թուրքիայի կողմից Սիրիայից ուղարկված երկու հիմնական ահաբեկչական խմբավորումներին: