Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դիտարկվել են առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցության մի շարք պրակտիկ խնդիրներ:

Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է հանրապետությունում ընթացիկ իրավիճակի մասին: Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, ասվում է հաղորդագրության մեջ: