Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խփվել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են ռուսական ուժային կառույցներում։

«Նախնական, Նախիջևանի տարածքից խփվել է ռուսական ուղղաթիռ։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», – ասել է ռուսական ռազմական կառույցներում լրատվամիջոցի աղբյուրը։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։