Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայությամբ փոխանակվել են զոհերի դիերով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԽՄԿ նախագահ Պեթեր Մաուրերը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ ներկայությամբ կողմերը սկսեցին դուրս բերել դիերը եւ փոխանակվել դրանցով: Ըստ իմ վերջին տեղեկությունների` (կողմերը) արդեն 200 դի են փոխանակել: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել»,- ասել է նա:

Մաուրերը նաեւ նշել է, որ ԿԽՄԿ-ի առաջնահերթությունները տարածաշրջանում տեղահանված բնակչությանն օգնելը, զոհերի դիերի որոնումը եւ գերիներին այցելելն է` հնարավոր բանակցություններին եւ փոխանակումներին նախապատրաստման համար: