Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք 2021 թվականի հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում ձերբակալվել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: