Ես չեմ կարող դա մեկնաբանել: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, որով պահանջում են կառավարության վարչապետի հրաժարականը:

Դիտարկմանը, թե ինչու ինքը չի միացել այդ հայտարարությանը, Մակարյանն ասաց. «Առանց որեւէ մեկնաբանության»:


Ինչ վերաբերում է նրան, որ շատ զինվորականներ հայտարարում են, որ իրենք բանակի կողքին են, Մակարյանն արձագանքեց. «Դուք բոլորդ ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե ոչ: Ուրեմն հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»: