Մարտի 19-ին Երեւանում կլոր սեղան է կազմակերպվել՝ «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական հիմնախնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով:

Քննարկմանը մասնակցում են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, քաղաքական գործիչներ եւ փորձագետներ: