Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայիս Թուրքիայի Ադանայի նահանգում գտնվող Ինջիրլիքի ավիաբազան կրկին դարձել է Թուրքիայի շանտաժի միջոց։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս երկու օրը Թուրքիայի իշխանական կուլիսներում, հատկապես ռազմական գերատեսչությունում և նախագահականում, քննարկում են այս ավիաբազայում ԱՄՆ-ի դրոշն իջեցնելու մասին հարցը։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի, Ինջիրլիքի ռազմական համալիրը պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Թուրքիայում այժմ փորձում են դիտարկել ճանապարհները, որով կարող են դուրս մղել ԱՄՆ-ին այդ ռազմաբազայից։ Մասնավորապես, առաջ են բերում այն թեզը, որ «Ինջիրլիք» բազայում որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է Պաշտպանական և տնտեսական համագործակցության համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 1980 թ. մարտի 29-ին:
Համաձայնագիրում կա դրույթ, ըստ որի «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը թույլ է տալիս Միացյալ Նահանգների կառավարությանը մասնակցել Ինջիրլիքում գտնվող Թուրքիայի զինված ուժերի օբյեկտների համատեղ պաշտպանական միջոցառումներին»: Այստեղ բանալի բառը ԹՈՒՅԼ ՏԱԼՆ Է։
Ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ Թուրքիան մտադիր է հայտարարել, որ Ինջրիլիքում գնտվող բոլոր միջոցները պատկանում են Թուրքիային, քանի որ Ինջիրլիքը թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերին։
Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իսկապես իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը»։