Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԿՄ վարչության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լրագրողների հարցին՝ իրատեսակա՞ն է արդյոք Շուշիի վերադարձը, Սասուն Միքայելյանն ասաց. «Մի ժամանակ էլ բոլորը չէին պատկերացնում այդքան տարածքների ազատագրումը. ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է, դա գալիս է մեր երկրի, ժողովրդի կազմակերպվածությունից, բանակի հզորացումից»: