«Թշնամին հարձակվել է մեր հենակետերի դիրքերից մեկի վրա, կարողացել է գրավել նույնիսկ դիրքը, բայց կարճ ժամանակով: Դիրքում ունեցել ենք երեք զոհ և դիրքում մնացած մեկ ծանր վիրավոր զինծառայող, ով, իմիջիայլոց, չորս վիրավորներից ամենածանր վիճակում է, բայց հիմա բժիշկները պայքարում են: Հույս կա, որ նրա կյանքը կփրկվի, վտանգ չի սպառնա կյանքին, և շուտով կտեղափոխվի Երևան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, հայտնեց ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով այս պահին գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում:

«Ես եղել եմ հոսպիտալում. բացի այդ մեկ զինծառայողից, 4-5 հոգի ևս վիրավոր կա (ինչու չեմ նշում նրանց հստակ թիվը, որովհետև վիրավորեր կան, որոնք սալջարդեր են ստացել, վիրավորներ, որոնք անցել են կողքի հարակից դիրքեր):

Մանրամասները՝ տեսանյութում