Բաքվի դատարանում ավարտվել է հայ ռազմագերիներ Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի դեմ հարուցված շինծու գործերով դատավարությունը, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Դատավճռի համաձայն՝ մեղադրյալներից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։