Եյսկում «Սու-34» ինքնաթիռի կործանման պահը նկարահանվել է։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է «Սու-34»-ը սկսում կորցնել բարձրությունը բնակելի տարածքի վրա, այնուհետեւ բոցավառվում է։ Դրանից հետո օդաչուները կատապուլտացվում են, իսկ մի վայրկյան անց ինքնաթիռն ընկնում է։

Վերջին տվյալներով՝ 4 մարդ է մահացել, 25-ը վիրավորվել են։ Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Եյսկում հրդեհից հետո վեց մարդ կապի մեջ չի մտնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։