Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը մարտի 15-19-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում, չորեքշաբթի տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ու այլ երկրների զինված ուժերի պայմանավորվածություններին համապատասխան՝ Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ռազմածովային ուժերը մարտի 15-19-ին կանցկացնեն «Ծովային անվտանգության գոտի – 2023» համատեղ ռազմածովային զորավարժություններն Օմանի ծոցում»,- նշվել է գերատեսչության WeChat սոցցանցի պաշտոնական աքաունթում հրապարակված հաղորդագրությունում։