Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

ՀՀ ՊՆ-ն հրապարակել էր զոհված զինվորների անունները։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհվածներից Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհվածներից Արթուր Սահակյանն էլ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։ Թշնամու գործողություններից զոհվել են նաև Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։