Չինական «Shandong» ավիակիրը շաբաթ օրն անցել է Թայվանի նեղուցով երկու այլ նավերի ուղեկցությամբ, տեղեկացրել է Թայվանի պաշտպանության նախարարությունը՝ խորացնելով լարվածությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Նախարարությունը տեղեկացրել է, որ «Shandong» նավը, որը շահագործման մեջ է մտցվել 2019թ., մոտ կես օր եղել է նեղուցի հյուսիսային հատվածում՝ մնալով երկու կողմերի միջեւ ոչ պաշտոնական պատնեշ հանդիսացող մասում։


Թայվանի ԶՈւ-ն հետեւել է նավերի խմբին սեփական նավերի եւ ինքնաթիռների օգնությամբ եւ «արձագանքել պատշաճ կերպով», նշվել է նախարարության հայտարարությունում։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին, նշել է ԶԼՄ-ն։

Անցած ամիս «Shandong»-ը մասնակցել է չինական զորավարժություններին Թայվանի շուրջ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ամսում։

Անցած տարվա մարտին «Shandong»-ը անցել է Թայվանի նեղուցով Չինաստանի եւ ԱՄՆ նախագահների բանակցություններն սկսվելուց մի քանի ժամ առաջ։

Շաբաթ օրը Թայվանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նախորդ 24 ժամում ութ չինական կործանիչներ հատել են նեղուցի միջին գիծը, ինչը մշտական երեւույթ է օգոստոսյան զորավարժություններից հետո։

Թայվանի նախագահ Ցայ Ին-վենի կառավարությունը վիճարկում է կղզու հանդեպ Պեկինի հավակնությունները եւ պնդում, որ միայն կղզու ժողովուրդը կարող է որոշել իր ապագան, նշվել է հայտարարությունում։