ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսի գագաթաժողովում կընդունեն դաշինքի տարածքում ավելի քան 300 հազար զինվորականներ տեղակայելու ռազմական ծրագրերը՝ զգալի օդային եւ ծովային ուժերի աջակցությամբ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դաշինքն ավելի քան 300 հազար զինծառայող տեղակայելու ծրագիր կընդունի զգալի օդային եւ ծովային ուժերի աջակցությամբ»,-ասել է Սթոլթենբերգը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը տեղի կունենա Վիլնյուսում հուլիսի 11-12-ին։