ԵՄ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված բախումները, որոնց հետեւանքով մի քանի զինծառայող է սպանվել եւ վիրավորվել։ Այս մասին X-ի էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում խուսափել հետագա բռնությունից եւ կրկին ապավինել երկխոսությանը»,- գրել է նա։