Ուկրաինան հայտնում է ուկրաինական քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումների մասին
09:24, 21.09.2023
Տարածաշրջան:Աշխարհում
Թեմա: Քաղաքականություն

Ուկրաինայում հայտնում են ուկրաինական քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումների մասին։ Բազմաթիվ բնակեցված վայրերում պայթյուններ են տեղի ունեցել, ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նշվում է, որ կրակի տակ են հայտնվել Խարկովը, Ռիվնան, Չերկասկը և Կիևը։


Կիևում խոցված հրթիռներից բեկորների անկում է գրանցվել չորս հատվածում։ Դառնիցկի թաղամասում գազի խողովակ է վնասվել:

Ինչպես Telegram-ում նշել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, այժմ Դառնիցկի շրջանում կա 7 զոհ։ Նրանցից երեքը, այդ թվում՝ 9-ամյա մի աղջիկ, հոսպիտալացվել են։ Մնացածն օգնություն է ստացել տեղում։