Իսրայելի բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ ի պատասխան այդ տարածքի դեմ վերջինի իրականացրած հարձակման։

Ականատեսները Reuters գործակալությանը տեղեկացնում են, որ Գազայում պայթյուններ են լսվում։


Իսրայելական բանակը հայտարարում է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում գտնվող օբյեկտներին։

Բանակը X-ի կայքում հայտարարել է, որ շուտով լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը դատապարտել է «Գազայի հյուսիսում օկուպացիոն ուժերի կողմից ինդոնեզական հիվանդանոցի գնդակոծությունը», ինչի հետեւանքով մեկ աշխատակից զոհվել է, մյուսները վիրավորվել են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ շարժումը գնդակոծում է Իսրայելը։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «պատրաստ է պատերազմի»։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Մոհամեդ Դեյֆն իր հերթին հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական նոր գործողություն է սկսել Իսրայելի դեմ։

Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։ Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։