Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող երկու բարձրահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի ակտիվները տեղակայելու համար, գրում է Times of Israel-ը:

«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը միտումնավոր իր ռազմական ակտիվները տեղավորում է Գազայի հատվածի խաղաղ բնակչության հենց սրտում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«Մինչ հարվածը հասցնելն Իսրայելի պաշտպանության բանակը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել է տարհանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Իսրայելի էներգետիկայի և ազգային ենթակառուցվածքների նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։

«Ես հրաման եմ ստորագրել, որով հրամայվում է էլեկտրական ընկերությանը (Իսրայելի - խմբ.) դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված: Այն, ինչ նախկինում էր, այլևս չի լինի»,- գրել է Կացը X սոցիալական ցանցում։

Իսրայելի պաշտպանության նախարարը արտակարգ դրություն է հայտարարել Գազայի  հատվածում, 80 կմ շառավղով

Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածում գտնվող բնակելի  շենք | General NewsSuben a 103 los palestinos muertos en Gaza por bombardeos de Israel – RADIO  MARAYSuben a 103 los palestinos muertos en Gaza por bombardeos de Israel – RADIO  MARAY