Առնվազն 123 իսրայելցի զինվոր զոհվել, 50 հոգի առեւանգվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի նեկայացուցիչ Դանիել Հագարին։

Հագարիի խոսքով՝ ՑԱԽԱԼ-ը ապահովել է Գազայի հատվածին մոտ գտնվող իսրայելական բոլոր քաղաքների եւ համայնքների վերահսկողությունը։ «Որքան հասկանում ենք, ոչ մի ահաբեկիչ գիշերը չի մտել Իսրայել։ Եղել են ահաբեկիչների հետ բախումների մի քանի դեպքեր, որոնք թաքնվել են իսրայելական տարածքում առաջին գրոհից հետո»։ Նա ավելացրել է, որ Իսրայելը Գազային օդային հարվածներ է հասցնում յուրաքանչյուր չորս ժամը մեկ։

Ինչ վերաբերում է հյուսիսային ճակատին, Հագարին ասել է, որ Լիբանանի հետ սահմանին ներկայում միջադեպեր չկան, բայց ՑԱԽԱԼ-ը նախկինի պես պատրաստ է։