Իսրայելի բանակը մասշտաբային ցամաքային գործողություններ է անցկացնում Գազայի հատվածի տարածքում, եւ հարձակողական ակտիվությունը «կակտիվանա հակամարտության փուլերին եւ դրա նպատակներին համապատասխան»։ Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Նա նաեւ տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ի եւ ՀԱՄԱՍ-ի զինյալների միջեւ ուղիղ բախումների մասին։ Նրա խոսքով՝ Իսրայելը «Գազայի հատվածում աստիճանաբար առաջ է շարժվում՝ պլանի համաձայն»։ Հագարին ասել է, որ Իսրայելի հյուսիսում գտնվող զորքերը պատրաստ են «ցանկացած սցենարի»։