Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի Գազայի հատված ցամաքային հարձակման ժամանակ, ասել է Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին՝ նշելով, որ դիմադրության ուժերը ավելի քան 400 կիլոմետր ստորգետնյա թունելներ են փորել Գազայի հատվածի հյուսիսում, տեղեկացրել է Tasnim-ը։

«Գազայի հյուսիսային մասում, ինչպես տեղեկացնում են (պաղեստինցի) մարտիկները, նրանք կառուցել են 400 կիլոմետր թունելներ։ Դրանցից մի քանիսով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ եւ մոտոցիկլներ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թունելները մուտք ունեն Գազայի հատված, իսկ մյուս ծայրը գտնվում է պատնեշների հետեւում։


Գեներալ Բաղերին ավելացրել է, որ «իսրայելական վարչակարգը տանուլ է տվել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ համաշխարհային հանրային կարծիքի հարցում»։ «Եթե նրանք (Իսրայելը) ցանկանան տրամաբանորեն գործել, պետք է շտապ համաձայնեն հրադադարին եւ ժամանակ շահել բանակցությունների միջոցով»։

Նա նշել է, որ իսրայելական բանակը հետաձգում է ցամաքային ներխուժումը Գազայի հատված, քանի որ գիտակցում է, որ նման գործողությունը կդառնա հերթական պարտությունը։ «Պաղեստինցի կոմբատանտները պատրաստ են Իսրայելի ցամաքային գրոհին»,- հայտարարել է նա։