ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Մերձավոր Արեւելք է ուղարկել Ohio դասի ատոմային սուզանավ։ Այս մասին նշվել է ամերիկյան ռազմական գերատեսչության X-ի հաղորդագրությունում։

«2023թ. նոյեմբերի 5-ին Ohio դասի ատոմային սուզանավը հասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի»,- տեղեկացրել են CENTCOM-ում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Արեւելյան Միջերկրածով էր ուղարկել երկու ավիակիր։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պատասխանատու է ամերիկյան զորքերի գործողությունների պլանավորման եւ կառավարման համար Միջին Արեւելքում, Արեւելյան Աֆրիկայում եւ Կենտրոնական Ասիայում ռազմական գործողությունների դեպքում։ Հրամանատարության շտաբը 2002 թվականից գտնվում է Էլ-Ուդեյդ ավիաբազայում, Դոհայի շրջակայքում։