Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը անվտանգության ապահովման մասշտաբային զորավարժություններ են անցկացրել Իրանի արեւմուտքում։

Զորավարժություններն իրականացվել են անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, թաքֆիր ահաբեկիչներին դիմակայելու համար, տեղեկացրել է Mehr-ը։

Զորավարժությունների շրջանակում հատուկ պատրաստություն է անցկացվել ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում, իրականացվել են հետախուզական գործողություններ, ոչնչացվել են պայմանական հակառակորդի թիրախները եւ շտաբները, կիրառվել է նոր տեխնիկա։