ՆԱՏՕ-չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա, ոչ անձամբ ՆԱՏՕ-ն, ոչ գործընկերները կոնֆլիկտի կողմ չեն հանդիսանում։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա հայտարարել է, որ եթե կառույցի առանձին երկրներ զորքեր ուղարկեն Ուկրաինա, այն կվերաբերի ամբողջ կառույցին, քանի որ նրա անդամները կապված են հավաքական անվտանգության պայմանագրով։

Հարցին, թե արդյոք Մակրոնը սխալ է թույլ տվել՝ օգտագործելով «ռազմավարական անորոշության» սկզբունքը Ուկրաինայում արևմտյան զորքերի հնարավոր տեղակայման հարցում, Ստոլտենբերգն ասել է.

«Ես կարծում եմ, որ կարևոր է, որ մենք խորհրդակցենք և ընդհանուր մոտեցում ունենանք այս կարևոր հարցերի վերաբերյալ, քանի որ դրանք կարևոր են բոլորիս համար»: