ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխան գործողություններ ձեռնարկի, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը մտնեն երկիր՝ հավելելով, որ անհանգստացած է Ռուսաստանի Կուրսկի մարզում հյուսիսկորեական զորքերի ներկայությամբ, հայտնում է Reuters-ը։
«Ինձ դա անհանգստացնում է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով Կուրսկի շրջանում հյուսիսկորեական զորքերի ներկայության մասին հարցին։
«Եթե նրանք հատեն Ուկրաինայի սահմանը, այո»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուկրաինացիները պետք է հակահարված տան:
Ինչպես հաղորդվում է, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ասել է, որ հարավկորեական պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Ուկրաինա՝ Հյուսիսային Կորեայի Ռուսաստան ուղարկելու մասին տեղեկությունները և համագործակցության միջոցառումները քննարկելու համար։
«Իրավիճակը լուրջ է, քանի որ հյուսիսկորեական զորքերի իրական տեղակայումը Ուկրաինայում առաջնագծում կարող է սպասվածից շուտ տեղի ունենալ», - ասել է Յունը:
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան մոտ 3000 զինվոր է ուղարկել արևելյան Ռուսաստան, իսկ Սեուլի հետախուզական գործակալությունը ակնկալում է, որ մինչև դեկտեմբեր այնտեղ մոտ 10000 զինվոր կտեղակայվի: