Համալիր հետախուզման և ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» առաջին խմբաքանակը «БТР-80»-ի շասսիով համալրել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինանոցը: 

Ինչպես տեղեկանում ենք «ТАСС» գործակալությունից՝ «Ռադիոհետախուզման և ռադիոէլեկտրոնիկայի նորագույն բազմաֆունկցիոնալ «Ինֆաունա» համալիրը առաջինը կկիրառվեն բազային և գումարտակային մարտավարական զորավարժությունների ժամանակ, որոնք տեղի կունենան ուսուցման ամառային ժամանակահատվածում»: 

Նշվում է նաև, որ նորագույն տեխնոլոգիաների ևս մեկ խմբաքանակ կբերվի Հայաստան մինչև ընթացիկ տարվա վերջ: