Զենքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ հրավերով Ռազմինֆոն կարողացավ նախօրոք ծանոթանալ հայրենական արտադրության հրազենի ու զինամթերքի որոշ տեսակների:

Հանրությանն այս նմուշները կցուցադրվեն վաղը` հոկտեմբերի 8-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելիք «Արձագանք-2013» ռազմական հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ:

ASP-01 ատրճանակ

Փամփուշտ 9×17 մմ
Զանգվածը 850գ
Երկարություն/բարձրություն 175մմ/125մմ
Փողի երկարությունը 100մմ
Պահունակի պարունակությունը 8 փամփուշտ

Հայրենական արտադրության հաջորդ ատրճանակը ASP-45 tactical-ն է։

Փամփուշտի տրամաչափը .45 ACP (11.43×23մմ)
Զանգվածը 1500գ
Երկարություն/բարձրություն 225մմ/145մմ
Փողի երկարությունը 150մմ
Երկարությունը խլացուցիչով 410մմ
Պահունակի պարունակությունը 10/14 փամփուշտ

ASR-300/ASR-300C:

Փամփուշտ 7.62×35մմ
Զանգվածը 4.5կգ
Երկարություն 925մմ
Երկարությունը ծալված կոթով* 670մմ
Փողի երկարությունը 250/450մմ
Պահունակի պարունակությունը 10 փամփուշտ
Գնդակի սկզբնական արագությունը 320/700մ/վ
Միջին ցրումը 100մ-ի վրա 25մմ

«Ասպար Արմս» ընկերությունն իր ստեղծած կամ արդիականացրած դիպուկահար հրացանների համար արտադրում է նաև հատուկ որակյալ փամփուշտներ, որոնք ապահովում են կայուն բարձր արդյունքներ։

Տրամաչափը 7.62×35մմ
Գնդակի զանգվածը 14.3գ
Գնդակի տիպը HPBT/AP
Վառոդի տեսակը SP3
Էներգիան 100մ-ի վրա 690 Ջոուլ
Սկզբնական արագությունը 320մ/վ

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: