Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել Ուկրաինայում։ Վերջինս  հետախուզվում էր ահաբեկչությանը մասնակցած լինելու կասկածանքով։

Ըստ ԶԼՄ-ների՝ Բորիսպոլի օդանավակայանում Ինտերպոլի կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների ժամանակ հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին։