Հալեպում երեկ և այսօր զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվում են հին Հալեպ, Ճալաա, Աշրաֆիյե և Սապաա Պահրաթ շրջանները։

Տեղական աղբյուրների համաձայն, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, զինյալ խմբավորումները, իրենց ընտանիքների հետ նահանջել են Շեյխ Մաքսուտ շրջանի արևելյան ու արեւմտյան հատվածներից։

Նրանց դիրքերը գրավել են քրդական պաշտպանողական ջոկատները։ Տեղի բնակիչների խոսքերով, սիրիական բանակն ու քրդական ջոկատները միասնաբար վերահսկելու են շրջանի ապահովությունը։