Տեսանյութում ցուցադրվում է սիրիական Պալմիրա քաղաքը ահաբեկիչների գրոհներից առաջ։ Տեսանյութը նկարահանվել է 2010 թվականին ֆրանսիացի մի զբոսաշրջիկի կողմից։

Ըստ արաբական լրատվամիջոցների, այսօր իսլամիստները պայթեցրել են Պալմիրայի Հաղթանակի կամարը, ինչը ծրագրել էին շաբաթներ առաջ և տեղադրել են պայթուցիկներ։

Հաղորդվում են նաև, որ իսլամիստները ծրագրել են դարավոր թատերաբեմն էլ պայթեցնել: