«ԻՊ» գրոհայինները փախչում են Սիրիայից, իսկ սիրիական բանակը ցամաքային գրոհների է պատրաստվում Հոմսում։ Արաբական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ռուսական զորքերի օդային հարվածների արդյունքում Սիրիայի տարբեր քաղաքներում «ԻՊ» խմբերում գրանցվել է 160 զոհ:

Մյուս կողմից սիրիական ուղղաթիռները զգուշացնում են Հոմսի բնակիչներին՝ դատարկել շրջանը նախապատրաստվող ցամաքային գրոհներից խուսափելու համար։

Նշենք, որ Սիրիայում պատերազմական գործողությունների սկզբից «ԻՊ»-ն արմատավորվել էր Հոմսում։ Սիրիական բանակը որոշել է դատարկել տարածքը: