Համացանցում է հայտնվել «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հերթական շոկային տեսանյութը, որում ցուցադրվում է ինչպես է մարզվում 6-ամյա երեխան: «Ալլահ Ակբար» բացականչությունների ներքո երեխան սողում է փշալարերի տակով, միևնույն ժամանակ, երեխայի կողքին գտնվող մեծահասակները ոչ միայն ոգևորում են նրան, այլև կրակում: 

Կրակոցները դիպչում են հողին՝ երեխային շատ մոտ: Նշենք, որ «ԻՊ»-ն առաջին անգամը չէ, որ տեսանյութերի մեջ օգտագործում է երեխաների: