Հազարավոր իրանցի զինծառայողներ մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարիին: Նրանք սիրիական բանակի հետ միասին մասնակցում են ցամաքային գրոհներին։

Վերջին գրոհների հետևանքով զոհվել է 8 իրանցի զինծառայող, որոնցից 2-ը իրանցի գեներալներ են։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվածներից մեկը Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նաջադի թիկնազորի պետն է եղել: Նա զոհվել է Սիրիայի Հալեպի շրջակայքում։ Մնացյալ 6 զոհվածները կամավոր կռվողներ են եղել։