ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձել է նաև սահմանային վերջին միջադեպերին և պարզաբանել, թե ինչն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
- Պարո՛ն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի մեր առաջարկը չմերժելու համար: Տարածաշրջան ձեր վերջին այցելության ժամանակ ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ցանկություն են հայտնել: Արդեն հստա՞կ է` ե՞րբ և որտե՞ղ կհանդիպեն նախագահները և ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
- Համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նախագահները խոստացան հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը: Մենք նրանց կոչ կանենք օգտագործել հնարավորությունը` նվազեցնելու լարվածությունը, վերջ դնելու բռնությանը և խուսափելու զոհերից, այդ թվում` անմեղ քաղաքացիների շրջանում:
- Պարոն Ուորլիք, շատ հաճախ փորձագետներն ու քաղաքագետները, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, կարծիք են հայտնում, որ վերջին շրջանում իրավիճակը կարելի է բնութագրել այսպես` «բանակցություններ հանուն բանակցությունների»: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
- Դիվանագիտությունն այլընտրանք չունի: Առանց համանախագահների ակտիվ միջնորդության և բանակցություններում կողմերի մասնակցության, ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վտանգը մեծանում է: Հոկտեմբերին կողմերը խոստացան ակտիվացնել երկխոսությունը և հուսանք, որ առաջիկա հանդիպումը նրանց հաղորդակցման համար նոր խթան կհանդիսանա:
- Որոնք են այն խնդիրները, որ ներկա դրությամբ խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու համաձայնագրի ստորագրմանը:
- Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տևական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում: Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները:
- Չե՞ք կարծում, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների և համանախագահների ուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկն է, այն առումով, որ բացակայում է վստահության տարրը:
- Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:
Похожие
Amnesty: пленных на Украине пытают обе стороны конфликта
На параде Победы показали новинки военной техники
Снаряды в Берлине мы запускали с табуретки
ВС Азербайджана продолжают интенсивно нарушать режим перемирия в Нагорном Карабахе
Азербайджан предпринял очередную неудавшуюся диверсию, понеся потери
Очередное самоубийство в азербайджанской армии
Азербайджанские источники сообщают о боевой потере
Весенний призыв: крымчане отслужат в российской армии
ВС Азербайджана не продвинулись ни на один метр. Арцрун Ованнисян
Ирак начал наступление на позиции "ИГ" в Тикрите
Надеюсь, что Россия умерит «оружейную одержимость» Азербайджана: Сейран Оганян
Кадыров хочет сделать Чечню мировым центром спецназа
Иран представил новый истребитель
Наступление на Донбасс
Заявление МИД Республики Армении
Сергею Авакянцу присвоили звание адмирала
Армия Азербайджана может стать орудием против своего же народа
"В России ни одна война не была осмыслена"
СМИ: боевики "Исламского государства" захватили около 40% территории сирийского Кобани
В ДТП у границы Украины погибли пять российских военных
Плотницкий: Киев передает пленных ЛНР в тяжелом состоянии
Президент Порошенко попросил у США оружия, а не одеял
МИД Ирана: одними авиаударами "ИГ" не уничтожить
В Нигерии к смерти приговорили 12 военнослужащих
Путин устроил внезапные учения на Дальнем Востоке
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц