Ֆրանսիական զինված ուժերը օդային մեծաքանակ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում:

Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ից, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով` ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի հրամանատարական կետը և ուսուցման ճամբարը:

Տվյալ հրամանատարական կետն «ԻՊ»-ի կողմից օգտագործվում էր նաև որպես զինապահեստ և ջիհադականների մարզումների կենտրոն: Ճամբարը ծառայում էր որպես ահաբեկիչների պատրաստման կենտրոն: Այս ռազմական գործողությանը մասնակցել է 10 կործանիչ, որոնք 20 ռումբ են նետել դիրքերին:

Նշենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները փնտրում են 26-ամյա բելգիացի Աբդեսլամ Սալահին՝ տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով: