Ռուսաստանի հաջողությունները Սիրիայում պայմանավորված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների մասին որոշակի տվյալների առկայությամբ: Հետագայում մենք ականատես կլինենք ակտիվության աստիճանական նվազման, որովհետև «ԻՊ»-ն և առհասարակ Սիրիայի տարածքում գործող հակակառավարական այլ խմբավորումները կփոխեն իրենց մարտավարությունը:

Այս դիտարկման ճշմատացի լինելու հավանականության մասին YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) խոսեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ: 

- Ես դա հավանական չեմ համարում, որոհետև այսպիսի տեխնոլոգիական զարգացած դարում կարելի է դրամ նետել երկրագնդի ուղղությամբ և ամբողջ ընթացքը նկարահնել... եթե կան այսպիսի տեխնոլոգիաներ, եթե կան հատուկ այնպիսի ռազմական հետախուզական տեխնիկա, որով հնարավոր է ամեն ինչ տեսնել, ամեն ինչ զգալ, ամեն ինչ նկարահանել, ապա... բացի այդ ահաբեկչական խմբավորումների մեջ բազմաթիվ լրտեսներ կան, ովքեր աշխատում են բազմաթիվ պետությունների համար՝ նույն ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների, նույն Ռուսաստանի համար, այնպես որ այս դարում ինֆորմացիա պահելը դժվար է:

Դա հավանական չէ նաև այն պատճառով, որ Ռուսաստանի իրականացրած ընթացիկ հրթիռակոծությունները Սիրայի տարածքում ցույց են տալիս, որ դրանց արդյունավետությունը շատ մեծ է, որովհետև վերջերս պարզվեց, որ ռուսական օդուժի հարվածների արդյունքում լիովին ձախողվել է «ԻՊ»-ի գրոհայինների հակահարվածը, որը նրանք նախապատրաստում էին Հոմսի, Համայի և Հալեպի շրջակայքում:

Կարող է նրանք հիմա ավելի զգույշ են գործում... ինչպես ռուսական ԶԼՄ-ներն են հաղորդում նրանք հիմա գործում են մեծամասամբ երեկոյան ժամերին, մթության մեջ, որպեսզի չֆիքսվեն, բայց ինչ ուզում է լինի ինֆորմացիան գնում է: Վերջին հրթիռակոծությունները ապացուցեցին, որ նրանց արդյունավետությունը դեռ բավական բարձր է: