Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խփված ռուսական կործանիչի դեպքը դեռ շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Սիրիայում շարունակում են փնտրել «Су-24»-ի օդաչուներից մեկին, ում ճակատագիրը դեռ անհայտ է: Հայտնի է միայն, որ նա հայտնվել է ավազակախմբերի տիրապետության տակ գտնվող տարածքներում: 

Միևնույն ժամանակ, ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Անկարայի ագրեսիվ գործողություններին ի պատասխան իրենք համապատասխան միջոցներ են կիրառում:

Սա անսպասելի հարված է եղել: Ռուսական կողմը հայտնում է, որ թուրքական կողմից չի ձեռնարկվել ոչ մի փորձ կապ հաստատելու ինքնաթիռի անձնակազմի հետ: Անձնակազմը հասցրել է լքել ինքնաթիռը, սակայն մեկը զոհվել է: