Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: 

Զինծառայող Սիմոն Ճավռշյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից էր: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր։ Նրա եղբայրն ու հայրը մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հարուցվել է քրեական գործ: