The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով հրապարակել է այն բնակարանի լուսանկարները, որտեղ բրյուսելյան ահաբեկչությունների հեղինակներն ու իրականացնողները կազմել են իրենց արյունալի ծրագիրն ու պատրաստել ինքնաշեն պայթուցիկները:

Բրյուսելի ահաբեկչական հարձակումների վերաբերյալ վերլուծաբանները հիմնականում երկու պատճառ են նշում. առաջինը փախստականական ճգնաժամը, փախստականների ներհոսքը Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա: Երկրորդ պատճառ է նշվում այն, որ թերացել է անվտանգության համակարգը: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց արևելագետ Սուրեն Մանուկյանը: