Ապրիլի 12-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում հայտնաբերվել է «մուխա» տեսակի զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը (սակրավորներով):

Պարզվել է, որ Արևիկ գյուղի հարակից արհեստական լճակում հայտնաբերվածը մարտական վիճակում գտնվող РПГ-18 նռնականետ է, ինչը տեղում վնասազերծելու համար անհրաժեշտ է ՀՀ ՊՆ սակրավորների օգնությունը:

Դեպքի վայր է ժամանել ՊՆ թիվ N սակրավորական խումբը՝ և տեղում վնասազերծել արկը: