ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հարցին՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի ամենամեծ սպառնալիքը մնում է Սերժ Սարգսյանը, քանի որ սպասարկում է հող հանձնելու քաղաքականությունը, ինչպե՞ս կարձագանքեք դրան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը պատասխանեց.« Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահերը: Ես չգիտեմ՝ Զարուհի Փոստանջյանն ում շահերն է սպասարկում»: