Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը՝ հայատյացությամբ հայտնի Լեյլա Ալիևան կրկին հայտնվել է սկանդալային իրավիճակում: Այս անգամ ազերի հասարակության զայրույթի պատճառ է դարձել Լեյլա խանումի պայուսակը, որով վերջինս հայտնվել է Բաքվում այս օրերին անցկացվող շախմատային օլիմպիադայի մասկանիցների դիմաց: Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv-ի կայքը պարզել է, որ Իլհամ հայրիկի սիրելի դստեր ձեռքի Dolce&Gabbana բրենդային պայուսակը արժի մոտ 3000 դոլար: Հասարակ ազերիներին զայրացրել է այն, որ Ալիևների դինաստիան, որը կառավարում է Ադրբեջանում արդեն 23 տարի, մինչև հիմա բազմաթիվ ազերի փախստականների պահում է համակետրոնացման ճամբարներում ու պատճառաբանում, որ գումար չունի նրանց օթևանով ապահովելու համար: Իսկ գլամուրային կյանքի սովոր Լեյլային ամեն ինչ կարելի է: 

Հավելեմ, որ կարող եմ հասկանալ այն, որ նավթով հարուստ Ադրբեջանի նախագահի երես առած դուստրը իրեն կարող է թույլ տալ 3000 դոլարանոց պայուսակ ունենալ: Սակայն ես չեմ կարող ընդունել, որ մեզ նման երկրի շատ պաշտոնյաների և օլիգարխների Լեյլայից ոչ պակաս դատարկ դուսրպրծուկները ոչ միայն այսպիսի պայուսակներ են կրում, այլև ավելի թանկ իրեր: Հետաքրքիր է՝ ու՞մ հաշվին:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Գագիկ Համբարյանը: