ԱԺ ամբիոնից ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական անկեղծ ու բովանդակային քննարկման համար: «Մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել իրար հետ՝ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների, լուծումների շուրջ, բայց մենք բոլորս համաձայն ենք, որ սա այն հարցն է, որին երկրի խորհրդարանը, գործադիր մարմինը կարող են ամբողջական օրեր հատկացնել: Ամենավատ բանն անտարբերությունն է: Իսկ այս օրերին ես անտարբերության պակաս ակնհայտորեն չզգացի»,- ասաց Վիգեն Սարգսյանը: